Շոու-բիզնեսՏեսանյութ

«Որդիս հարցրեց՝ մամ, սիրահարվե՞լ ես». Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի մասին

Նոր հարաբերություններում ավելի ազատ և ընդունված եմ։ իմ սիրելին վրացի է։ Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդման շրջանակում խոստովանել է Լիլիթ Բասյանը:

«Երբեք չէր պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ։ Սակայն այժմ ինձ համար կարևորն այն է, որ իմ կողքին կա մեկը, ում հետ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ՝ առանց որևէ բան ապացուցելու կամ ուրիշների սպասումներին համապատասխանելու անհրաժեշտության»,-անկեղծացել է Լիլիթը:

Նրա խոսքով՝ նոր սերն իր կյանքում հայտնվել է այն ժամանակ, երբ ինքն արդեն սկսել էր ինքնաճանաչման ճանապարհը։ Նա փորձում էր ընդունել իրեն, հասկանալ սեփական ցանկություններն ու գիտակցել իր արժեքը։ Նոր հարաբերություններն ավելի են ամրապնդել այդ զգացողությունը։

«Սերը չի հարվածում, սերը չի նվաստացնում։ Վերջապես կա մեկը, ով պարզապես սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ», — նշել է Լիլիթը:

Նա պատմել է նաև, որ մի օր ինքն իրեն ասել է՝ արժանի է կյանքի լավագույնին, և այժմ փորձում է ամեն օր հիշել այդ մասին։ Լիլիթի խոսքով՝ կարևոր է ոչ միայն կողքին ունենալ իրեն սիրող մարդու, այլև ինքնուրույն գիտակցել սեփական արժեքն ու չհրաժարվել երջանիկ լինելու իրավունքից։

Անդրադառնալով որդուն՝ Ալեքսին՝ Լիլիթն ընդգծել է, որ իր համար առաջնային է երեխայի բարեկեցությունը։ Նրա համոզմամբ՝ ամուսնալուծությունը չի նշանակում, որ կնոջ անձնական կյանքն ավարտված է։

Նա իրավունք ունի նոր հարաբերություններ կառուցելու, սիրելու և կրկին ամուսնանալու։ Լիլիթի կարծիքով՝ երեխայի երջանկությունը կախված չէ միայն ծնողների՝ միասին ապրելու հանգամանքից. կարևոր է նաև, որ նրանք իրենց կյանքում երջանիկ լինեն։ Լիլիթը խոսել է նաև ապագայի ծրագրերի մասին՝ նշելով, որ չի ցանկանում մշտապես ապրել Հայաստանում։

Նա ցանկանում է բնակվել մի վայրում, որտեղ հոգեպես ավելի ազատ կզգա իրեն։ Այդ երկիրը կարող է լինել Վրաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ն կամ մեկ այլ վայր։ Նրանց ծրագրերից մեկն էլ որդու՝ Եվրոպայում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն է։

Անդրադառնալով նախկին հարաբերություններին՝ Լիլիթը պատմել է, որ այդ շրջանում եղել են հոգեբանական ճնշումներ և սպառնալիքներ։ Նա հաճախ զգացել է, որ իրեն չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կա, և ստիպված է եղել փոխվել կամ ապացուցել սեփական արժեքը։ Լիլիթի խոսքով՝ ժամանակի ընթացքում փոխվել է նաև իր վերաբերմունքն ինքն իր նկատմամբ։

Նա նշել է, որ մարդը կարող է նորովի բացահայտել իրեն, փոխել հայացքներն ու վերանայել նախկին պատկերացումները։ Դա, նրա համոզմամբ, չի նշանակում, որ նախկինում անկեղծ չի եղել. պարզապես տվյալ պահին հենց այդպես է զգացել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում