2-ամյա երեխան ընկել է 9-րդ հարկի պատուհանից
Ռուսաստանի Ուֆա քաղաքում քննիչները պարզում են 9-րդ հարկի պատուհանից երեխայի ընկնելու և մահվան հանգամանքները։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի երկրորդ կեսին․ 1 տարեկան 9 ամսական տղան ընկել է բազմաբնակարան շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։
Ստացած ծանր վնասվածքների հետևանքով երեխան մահացել է շտապօգնության մեքենայում։
Քննչական մարմինն արդեն զննել է դեպքի վայրը, նշանակել դատաբժշկական փորձաքննություն և հարցաքննում է ընտանիքի անդամներին ու ականատեսներին՝ միաժամանակ հորդորելով ծնողներին երեխաներին չթողնել բաց պատուհաններով սենյակներում։
Պատուհաններին տեղադրել հատուկ փականներ և հեռացնել դրանց մոտ գտնվող կահույքը, քանի որ մոծակների ցանցերը չեն պաշտպանում ընկնելուց։


