Հայտնի է Վահրամ Սահակյանի խափանման միջոցը
Թատերագիր, դերասան, սցենարիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն. արգելվել է գրառումներ կատարել սոցցանցերում։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձերբակալել է Վահրամ Սահակյանին՝ ֆեյսբուքյան գրառման համար։
Ըստ ՔԿ-ի՝ նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:edited 22:58


