ՄամուլՏեսանյութ

Աշտարակի կամրջից նետվելուց առաջ որտե՞ղ է եղել տղամարդը և ի՞նչ է պարզվել

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված տղամարդու հետ կատարված ողբերգական դեպքից:

Մինչև Աշտարակի կամրջին մոտենալը, տղամարդը կնոջ հետ գնացել է հիվանդանոց եւ, ըստ էության, հիվանդանոցում նրան առողջական խնդիրների հետ կապված մտահոգիչ փաստեր են հայտնել, որից հետո տղամարդը կնոջն ասել է, որ գնում է ծխի ու վերադառնա:

Արդյունքում՝ մեքենան վարել է դեպի Աշտարակի կամուրջ ու կամրջից ցած նետվել:

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան. Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Պ Հ.-ն է։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում