Ո՞ւմ համար է շտապօգնությունը գնացել ԱԱԾ մեկուսարան
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-Կենտրոնում» պահվող անձանցից մեկի առողջական վիճակը վատացել է:
Տարածքում են եղել սևբերետավորներ ու շտապօգնության մեքենա:
Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր նաև ենթադրեցին, որ գուցե 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն է վատացել:
Մեզ հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ինքը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ, որտեղից հայտնել են, որ շտապօգնության կանչը իրենց հետ կապ չունի, այսինքն՝ ՔԿԾ-ն չի կանչել, «այդքանով մենք այդ հարցը համարեցինք փակված»,- ասաց Խուդոյանը:


