Մամուլ

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ՝ Աշտարակի ձորում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Աշտարակի համայնքային ոստիկանները ու ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ ինքնասպանություն գործած տղամարդը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով եկել է Աշտարակի կամուրջ, կանգնել, ապա իրեն ցած նետել։

Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ  69-ամյա Պ Հ.-ն է։

Կիսվեք ձեր էջում