Ի՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ «Երևան ավտոբուսը» պարզաբանել է
Երևանի Դավիթ Բեկի փողոցում սեպտեմբերի 10–ի երեկոյան հրդեհ է բռնկվել ավտոբուսում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ծուխ ելնում ավտոբուսից։ Ինչ–որ պահի ավտոբուսը առանց վարորդի սկսում է հետ գնալ, ինչը անհագստություն է առաջացնում ականատեսների մոտ։ Վարորդը հասցնում է կանգնեցնել այն։
«Տարածվող տեսանյութի վերաբերյալ ցանկանում ենք տեղեկացնել հետևյալը`
սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Օգտագործվել են նաև տրանսպորտային միջոցի մյուս կրակմարիչները։
Հաշվի առնելով տեսանյութի տարածվածությունն ու մամուլում տեղ գտած վերնագրերի հնչեղությունը, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվողների լայն շրջանակն ու հնարավոր խուճապը այդօրինակ վերնագրերից՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են, միևնույն ժամանակ հորդորում ենք նմանատիպ տեսանյութեր տեղադրելիս և վերնագրեր դնելիս նախապես ճշտել եղելությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութը ստորև․


