Մամուլ

1 ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում մեկ ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաքից 18 կմ հյուսիս՝ Ալաթուման գյուղում։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 09:09-ին, ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, իսկ օջախի խորությունը՝ 5 կմ։

Դրանից առաջ՝ ժամը 08:52-ին, երկրաշարժ էր գրանցվել նաև Ասպինձայից 21 կմ հեռավորության վրա՝ Բալանթա գյուղի մոտ։

Կիսվեք ձեր էջում