Մամուլ

Հայտնաբերվե՞լ են Հալաբյանում գտնված աղջկա ծնողները․ հայտնի է՝ ինչ վիճակում է երեխան

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված փոքրիկ աղջիկը դեռևս գտնվում է հիվանդանոցում։

Երեխան առողջական որևէ խնդիր չունի։ Սոցիալական աշխատակիցների կողմից Սոսե անունը ստացած փոքրիկը առաջիկա օրերին կտեղափոխվի մանկական խնամքի կենտրոն։

Նրան հայտնաբերած նույն շենքի բնակիչ Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ այս օրերին այլևս չի կարողանում հաճախակի տեսակցել փոքրիկին, քանի որ բժիշկներն արգելում են։

Նարեկի խոսքով՝ իրեն ամենից շատ հետաքրքրում է Սոսեի առողջական վիճակը, և իր ունեցած տեղեկություններով՝ երեխան իրեն լավ է զգում։

Այս պահին փոքրիկի կենսաբանական ծնողների վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չկա։ Եթե ծնողները չհայտնաբերվեն, երեխան, ամենայն հավանականությամբ, մանկական խնամքի կենտրոնից կտեղափոխվի նոր ընտանիք՝ որդեգրման նպատակով։

Կիսվեք ձեր էջում