Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Nona Grigoryan-ը գրել է․«Ցավոք, կյանքից անժամանակ հեռացել է Դիլիջանի մարզահամալիրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդ մարզիկ Ղուկաս Գուլինյանը։
Ղուկասը Հաղարծնի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ էր։
🙏🏻 Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ծնողներին, ընտանիքի անդամներին, Հաղարծնի միջնակարգ դպրոցի և Դիլիջանի մարզահամալիրի տնօրինությանը, մանկավարժներին, մարզիչներին, դասընկերներին և ընկերներին։
Ուժ և տոկունություն… 🕯️»


