Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական և մարդասիրական համագործակցությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։
Նրանք համաձայնել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում»,- նշված է Կրեմլի կայքում։


