«Երջանիկ եղեք, սիրում եմ». ի՞նչ տեսանյութեր է Սվետլանա Լոբոդան հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանիքից
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանիքը։ Նա ամուսնանացել է մոդել Անելյա Գուբրյանի հետ։
Ամիսներ առաջ տեղի էր ունեցել զույգի նշանադրությունը։ Այն կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին:
Հարսանեկան խնջույքն անցկացվել է Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։
Հարսանեկան արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, ՔՊ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, Վիվարոյի Վիգենը՝ Վիգեն Բադալյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Կադրերում երևում է, որ Ալեն Սիմոնյանի հարսանիքին մասնկացել է նաև նրա դուստրը։
Հարսանիքին ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանի ընկերուհին՝ Սվետլանա Լոբոդան։
Տեսանյութերը՝ ստորև․


