Մամուլ

Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

24News-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասին է։

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ դատարան ներկայացնելու նպատակո ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Վերջինիս տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Կիսվեք ձեր էջում