«Իմ սեր». Անի Օհանյանը լուսանկարներ է հրապարակել
Երգչուհի Անի Օհանյանը, ով վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել երգիչ Անդրեից բաժանվելու մասին տարածված լուրերի ֆոնին, սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է դստեր հետ համատեղ արված ջերմ ու գեղեցիկ լուսանկարներով։

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ վայելում հանգիստն ու միասին անցկացրած հաճելի պահերը Սանկտ Պետերբուրգում։
Հրապարակված ջերմ ու հուզիչ լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Իմ սեր»։

Անի Օհանյանի հետևորդներն ու երկրպագուները մեկնաբանությունների բաժնում շտապել են մայրիկին ու փոքրիկին բազմաթիվ ջերմ ու բարեմաղթական խոսքեր հղել՝ ընդգծելով նրանց միջև առկա ամուր կապը, սերն ու գեղեցիկ ներդաշնակությունը։



