Մամուլ

Խոշոր վթար Կապանում․ բեռնատարը բախվել է երթուղայինին, 7 անձ հոսպիտալացված է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կապանում։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր առավոտյան 10։30-ի սահմաններում։

Պարզվել է, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային։

Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվեք ձեր էջում