Դանակահшրություն կիրակնօրյա պատարագից հետո․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըստ այդմ, Արարատի մարզի Ոսկետապ գյուղի եկեղեցու տարածքում է սկսվել դանակահարությամբ ավարտված միջադեպը։ Օգոստոսի 9–ի առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ երեք երիտասարդներ վիճել իրար հետ, որն ավարտվել է հաշվեհարդարով։ Ոսկետափի հարևան Նոր Կյանք և Արալեզ գյուղերի երիտասարդների միջև տեղի է ունեցել վեճ։ Տեղացիները NEWS.am–ին պատմեցին որ 24–ամյա Հովհաննեսի ոտքը պատարագի ժամանակ տրորել են արալեզցի բնակիչներ 21 և 20-ամյա երիտասարդները։ Ըստ նրա ընտանիքի անդամների՝ Հովհաննեսը խնդրել է զգույշ լինել։ Վեճը կարծես հարթված է եղել, բայց որոշ ժամանակ անց նա հեռախոսազանգ է ստացել, նրան կանչել են Նոր Կյանք գյուղի տարածք։
Նրա հարազատներից մեկը պատմեց, որ մեկ տասնյակ անձինք հարձակում են գործել Հովհաննեսի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների 24-ամյա տղան դանակահարել է արալեզցի երկու երիտասարդներին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Արալեզի համայնքապետ Լաուրա Խռոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անձամբ ճանաչում եմ երեխաներին՝ Արսեն Չաթալյանին և Գագիկ Գրիգորյանին, խելացի երեխաներ են, հարգված շրջապատով։ Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, իմ լսելով, Արսենի տատիկին տարել են հիվանդանոց, մտել են եկեղեցի ու թե դրանից հետո ինչ է եղել, չեմ տիրապետում։
Արսենը վիրահատվել է, սիստեմաներ է ընդունում, իսկ Գագիկը երևի թե դուրս կգրվի։ Ինձ համար շոկային է, որ այդ խելացի երեխաները այդ աստիճանի վիճաբանության մեջ են ընկել։ Լսել եմ, որ չէ իրենք պաշտպանության ինչ որ առարկաներ չեն ունեցել»։
Ավելի վաղ NEWS,am–ը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։
Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Տեսանյութը՝ ստորև․


