Ավտովթար՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորից 3-ը անչափահաս են
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին՝ Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ, բախվել են «Mercedes GLS» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
«Mercedes GLS»-ը վարել է Ռուսաստանի քաղաքացի, 38-ամյա Հակոբ Գ․-ն, իսկ «Tesla»-ն՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Գրիգոր Կ․-ն։
Բախման հետևանքով «Tesla»-ն հարվածել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 անչափահաս երեխաներ և նրանց մայրը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։


