Մամուլ

«Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»․ Լևոն Ազիզյան՝ եղանակի կանխատեսման մասին

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում առաջիկա օրերի եղանակի կանխատեսման վերաբերյալ գրառում է կատարել։

«Կարծում եմ՝ վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,- գրել է նա։

Նշենք, որ եղանակի կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

Օգոստոսի 9-ին և 13-ի երեկոյան ժամերին, ինչպես նաև 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 9-11-ը առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Կիսվեք ձեր էջում