Մամուլ

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. բնակիչը գետնափոր շինությունում հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ 

Տեղում գառների տերը ոստիկաններին ու կատուներին հայտնել է, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում է գառներին հայտնաբերել սատկած, և գայլերը, թե թափառող շներն են եղել, ինքը դժվարանում է պատասխանել։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Արդյոք Գեղարքունիքի մարզպետն ու Սևան խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին, դեռևս հայտնի չէ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում