«Մամայի գոռոցից իմացանք դեպքի մասին». Վանաձորում մահացած 6-ամյա աղջիկն այս տարի պետք է դպրոց գնար
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը․ իրավապահները հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։
Հարևանները մանրամասներ են հայտնել դեպքի մասին և նշել որ մահացած երեխան այս տարի դպրոց պետ է գնար։
Տեսանյութը ստորև․


