Մամուլ

«Յուղոտ խոզ»․ Գոհար Ավետիսյանը հրապարակում է արել

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը տարիներ առաջ բարիատրիկ վիրահատությունից հետո զգալիորեն նիհարեց և ամբողջությամբ փոխեց արտաքին տեսքը։ Այսօր նա պահպանում է իր կազմվածքը՝ հետևելով խիստ սննդակարգի և կանոնավոր մարզումների, իսկ արդյունքներով պարբերաբար կիսվում է սոցիալական ցանցերում։

Չնայած դրան՝ Գոհարը հաճախ բախվում է վիրավորական մեկնաբանությունների։ Վերջերս նա հրապարակել է իրեն ուղղված հաղորդագրություն, որտեղ իրեն անվանել էին «յուղոտ խոզ», և պատասխանել.

«Փոքրիկ հիշեցում․ որքան էլ հիանալի լինեք, միշտ կգտնվի մեկը, ում համար դուք «յուղոտ խոզ» կլինեք։ Պաշտում եմ իմ հեյթերներին․ նրանք իմ ամենահավատարիմ հետևորդներն են՝ միշտ հետևում ու մտահոգվում են»։

Ավելի վաղ դիմահարդարը հրապարակել էր նաև անկեղծ տեսանյութ, որտեղ առանց ֆիլտրերի ցույց էր տվել կտրուկ նիհարելու հետևանքները՝ վիրահատական սպիները, ձգված մաշկն ու դեմքի խնդիրները։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում հաճախ երևում է միայն «իդեալական» պատկերը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։

«Իդեալական մարդիկ չկան։ Համացանցում տեսնում ենք հարյուրավոր մշակված լուսանկարներ և սկսում ենք մեզ թերի զգալ։ Ես ուզում եմ, որ կանայք հասկանան՝ իրենց հետ ամեն ինչ կարգին է։ Այո՛, իմ մարմինը սպիներ ունի, բայց ես ամեն օր սովորում եմ ընդունել և սիրել ինքս ինձ։ Հիշեք՝ ոչ ոք կատարյալ չէ»,- նշել էր Գոհար Ավետիսյանը։

Կիսվեք ձեր էջում