«Կորել է երեխա». Մանե Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Մանե Հակոբյանը Instagram-ի իր էջում հրապարակել է անհետ կորած Վահե Ապիկյանի լուսանկարն ու կոչ արել աջակցել որոնողական աշխատանքներին։
«Խնդրում եմ տարածել։ Կորել է երեխա՝ Ապիկյան Վահե։
Եթե որևէ տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի մասին կամ տեսել եք նրան, խնդրում եմ անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը կամ զանգահարել 077 051 972 հեռախոսահամարով։
Յուրաքանչյուր տարածում կարող է վճռորոշ լինել։ Խնդրում եմ անտարբեր չլինել և տարածել»,- գրել է Մանե Հակոբյանը։



