Քաղաքականություն

ՔՊ-ն մերժեց Սասուն Միքայելյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր որպես թեկնածու, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել, երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը:

Նշենք, որ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը, նրա մրցակիցներն էին Արմեն Խաչատրյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Կիսվեք ձեր էջում