Մամուլ

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

avtvtar martuni
avtovtar martuni 2
Կիսվեք ձեր էջում