Մամուլ

4 բալանոց երկրաշարժ է եղել

Ստամբուլի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Շատախ (Չաթաք) շրջանի Աքչաբյուք գյուղի մերձակայքում: Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3.9 բալ:

Վերհիշյալ ինստիտուտին զուգահեռ երկրաշարժի մասին հայտնել է նաև Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD):

Ըստ «AFAD»-ի՝ Աքչաբյուք գյուղի մերձակայքում գրանցված ցնցման ուժգնությունը եղել է ոչ ավել քան 3.6 բալը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Կիսվեք ձեր էջում