Մի անսպասելի բացահայտում՝ իմ տան տանիքին․ Նազենի Հովհաննիսյան
Իմ տան տանիքին պարզվեց, որ երազանք էլ չունեմ. կա թռչող գորգն ու թռչող ափսեն)), որն իմ նոր բացահայտումն է, երաժշտական գործիքը, որը մեկտեղում է սերս՝ մաքուր հնչյունի, նուրբ հպումով երաժշտություն ձևավորելու, մտքի կենտրոնացման հանդեպ:
Երաժշտական գործիք, որ լռություն ունի իր մեջ… Հանգ. էդպես է կոչվում:
Ինքդ քո հանդեպ՝ հանգով, հարգով, ինչպես որ հարկն է:
Ինչ սիրուն բան է ազատությունը. ազատ վախերից ու պայմանականություններից… ազատ տարիքից ու տեղանքից… ազատ կարծիքից ու կարծրատիպից, ազատ կապանքներից ու չհասկացվելու բութ զգացումից: Ազա՜տ:
Ամենասիրուն բանն է լռությունը՝ տանիքին, թռչունների հետ ու քամիների մեջ. դեպի Մայրամուտ…


