Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը որպես անհետ կորած որոնում է 1992 թվականին ծնված Վահագ Մարտիրոսյանին։
Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքում գտնվող իր բնակարանից և չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Կարելի է նաև զանգահարել 112։


