«Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյանը՝ իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
Տարածված բաժանման մասին լուրերից հետո դերասան Հայկ Հովհաննիսյանի հետևորդներից մեկը մեկնաբանել էր.
«Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ։ Կուզեի, որ կրկին միասին լինեիք»։
Ի պատասխան՝ դերասանը գրել է.
«Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել։ Միասին ենք ու լինելու ենք միշտ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվում էին տեղեկություններ, թե Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտը բաժանվել են։
Այդ ենթադրությունների առիթ էր դարձել նաև այն, որ նրանք սոցիալական ցանցերից հեռացրել էին իրենց բոլոր համատեղ լուսանկարները։



