Գոռ Հակոբյանի հուզիչ հրապարակումը հիվանդասենյակից. ինչպե՞ս է զգում իրեն փոքրիկ Ֆելիքսը
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջում հիվանդասենյակից նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա որդին՝ փոքրիկ Ֆելիքսը։
Այս հուզիչ կադրն անմիջապես արժանացել է հետևորդների ու երկրպագուների ուշադրությանը, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել ընտանիքին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայրը հանրությանը տեղեկացրել էր, որ արդեն մեկնարկել է որդու բուժման պատասխանատու 6-րդ կուրսը։
Օգտատերերն ու գործընկերները շարունակում են քաջառողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել արի փոքրիկին։



