Ինչ լուսանկարներ էր հրապարակում բլոգեր Նորայրի քույրը և ինչ է հայտնի նրա մասին
Ինչպես հայտնել էինք ողբերգական վթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը։
Այսօր նաև հայտնել էինք, որ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Նշենք, որ Ալետան ամուսնացել էր 2022 թվականին, ունի երկու երեխա։
Բլոգեր Նորայր Նիկոյանը կնոջ հետ միասին մի քանի օր է գտնվում է արտերկրում, ուր մեկնել էին հանգստի նպատակով։
Հայտնի է դարձել, որ քույրիկի ողբերգական վթարից հետո Նորայրը արդեն վերադառնում Է Հայաստան։





