Մամուլ

Նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ

Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա շրջանի Յունուս Էմրե թաղամասում նշանադրության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։

Արարողության ժամանակ հրավառություն է եղել ու հրավառություններից մեկը, օդ բարձրանալու փոխարեն, փոխել է ուղղությունը և թեքվել հյուրերի ուղղությամբ։ Գրում է Ermenihaber-ը։

Ներկաները խուճապի են մատնվել ու վազել տարբեր կողմեր։

Պայթունի պահը ֆիքսվել է ներկաներից մեկի տեսախցիկը, որտեղ երևում է, որ հրավառությունը թեքվում է հյուրերի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Սկսվել է հետաքննություն։

Կիսվեք ձեր էջում