Լիլի Մորտոն նոր տեսանյութ է հրապարակել դստեր հետ․ տեսեք՝ որքան է մեծացել փոքրիկը
Դերասանուհի Լիլի Մորտոն, ով վերջերս է մայրացել և լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Ավրորային, շարունակում է հետևորդների հետ կիսվել մայրության ջերմ ու հուզիչ պահերով։
Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում փոքրիկի մասնակցությամբ՝ ցույց տալով նրանց առօրյայի գեղեցիկ ակնթարթները։
Հիշեցնենք՝ Լիլին ծննդյան առաջին օրից չի թաքցրել դստեր դեմքը և սիրով ներկայացրել է նրան իր հետևորդներին։
Նոր հրապարակումներում արդեն նկատելի է, թե որքան է մեծացել փոքրիկը։


