Շոու-բիզնես

«Դժվար է այդ մասին խոսելը»․ Մարջան Ավետիսյանը՝ հոգեբանական բռնության և դժվար շրջանի մասին

Մհեր Բաղդասարյանի «Tête-à-tête» հաղորդման հերթական թողարկումը հատուկ անդրադարձ էր Անի Երանյանի՝ «Նամակ անցյալից» հեռուստասերիալին։

Պատմության առանցքային կերպարներից մեկը Մարջան Ավետիսյանն է՝ հոգեբանական բռնության ենթարկվող կնոջ դերը, որն ունի տխուր և էմոցիոնալ զարգացում։

Խոսելով կերպարի և դերակատարման մասին՝ Մհեր Բաղդասարյանը նշեց, որ պատմությունը որոշակիորեն համընկնում է դերասանուհու իրական կյանքի ապրումների հետ։ Դրան ի պատասխան Մարջան Ավետիսյանը անկեղծացավ․

«Անշուշտ այս կերպարը հոգեբանական բռնության տեսանկյունից արձագանքում էր իմ ապրումների հետ, որոնք ես անցել եմ վերջերս։

Ինձ դժվար է դրա մասին խոսել, հոգեբանական առումով իմ կերպարը մոտ էր այն ամենին, ինչ ես ապրել եմ»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում