Օդանավակայանում ձերբակալվել է 28-ամյա տղամարդ, որը փորձում էր տեղափոխել 150 թունավոր կարիճ
ՀԱՀ իրավապահ մարմինները Քեյփթաունի միջազգային օդանավակայանում ձերբակալել են 28-ամյա տղամարդու, ով փորձել է 150 թունավոր կարիճ անօրինական կերպով դուրս բերել երկրից։
Այս մասին հայտնում է SABC ռադիոկայանը։ Ըստ հաղորդման՝ կարիճները տեղադրված են եղել պլաստիկ տարաների մեջ և թաքցված են տղամարդու ուղեբեռում։
Նշվում է, որ այդ կարիճները պաշտպանված են և դասվում են հազվադեպ հանդիպող տեսակների շարքին։
Դեպքը բացահայտվել է սահմանային անցակետում ծառայող ոստիկանական հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից։
Տղամարդը առաջիկա օրերին կհանձնվի դատարանին։


