Որոնվող երեխաներն արցախցիներ են. նոր մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից։
Նախնական տվյալներով՝ երեխաները ընկել են գետը։
Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ 13 և 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։
Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։
Այս մասին գրել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։


