Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։
Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ, և մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին։
«Մասնակցիր հեքիաթին, լուսավորիր հրաշքը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։


