Տեսանյութ է հրապարակվել Փամբակ գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքներից
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը։
Քիչ առաջ հաղորդվել է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը։
Նշվում է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և ներկայում երկուսն էլ դեռ չեն գտնվել։
Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը, հայտնել է Shamshyan-ը։
Որոնողական աշխատանքների ընթացքից նոր տեսանյութ է հրապարակել ֆոտոլրագրողը։
Տեսանյութը ստորև․


