Շոու-բիզնես

«Կարգին Հասոն» այսօր կդառնար 46 տարեկան

Այսօր՝ հունիսի 13-ին, ծննդյան օրն է սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի։

Այս տարի նա կդառնար 46 տարեկան։ Դերասանուհու զարմուհին՝ Աիդա Ստեփանյանը, այդ առիթով սոցիալական ցանցում հրապարակել է նրա լուսանկարը՝ գրելով. «Այսօր մորաքույրս կդառնար 46 տարեկան…»։

Հասմիկ Ղարիբյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 13-ին Երևանում։

Լայն ճանաչում ու սեր է վայելել «Կարգին հաղորդման» մանրապատումներում իր դերակատարմամբ՝ ստանալով «Կարգին Հասո» մականունը։

Նա նկարահանվել է նաև «Ալաբալանիցա» ֆիլմում և խաղացել մի շարք թատերական ներկայացումներում։

2012 թվականին դերասանուհին տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։

Երկար պայքարից հետո Հասմիկ Ղարիբյանը մահացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին՝ 34 տարեկան հասակում։

Նրա հիշատակը շարունակում է ապրել հայ հանդիսատեսի սրտերում։

Կիսվեք ձեր էջում