«Գումարը չի հավաքվում»․ Կարեն Հակոբյանի հուզիչ գրառումը
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգիչ Կարեն Հակոբյանը բախվել է առողջական լուրջ խնդիրների և շտապ բուժման կարիք ունի Եվրոպայում։
Այդ նպատակով սկսվել էր հավաքագրում, սակայն մինչ օրս անհրաժեշտ ամբողջ գումարը դեռ չի հաջողվել հավաքել։
Այս օրերին Կարեն Հակոբյանը նոր գրառում է արել՝ կիսվելով իր մտահոգությամբ և ցավով։ Նրա խոսքը կարճ էր, բայց չափազանց հուզիչ.
«Գումարը չի հավաքվում»։
Երգչի այս գրառումը մեծ արձագանք է ստացել նրա հետևորդների շրջանում։
Շատերը շարունակում են աջակցել և մաղթանքներ հղել նրան՝ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները հնարավորինս շուտ կհավաքվեն, և նա կստանա անհրաժեշտ բուժումը։


