Բացառիկ․ ընդդիմությունը համատեղ որոշում ունի մանդատների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերը, կարծես, վերջնական որոշում են կայացրել և պատրաստվում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները՝ մտնելով Ազգային ժողով։
Ըստ մեր տեղեկությունների՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ներքաղաքական քննարկումներն ավարտվել են հստակ եզրակացությամբ․ ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանից դուրս պայքարի տարբերակից և ընտրում է քաղաքական պայքարը հենց Ազգային ժողովի ամբիոնից։
Ավելին, ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից հետո արդեն գրեթե կասկած չի մնում, որ ԲՀԿ-ն հաղթահարել է օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը։ Սա նշանակում է, որ նոր խորհրդարանում ներկայացված կլինեն ոչ թե երկու, այլ երեք ընդդիմադիր ուժեր, ինչը էապես փոխում է ուժերի հարաբերակցությունը քաղաքական դաշտում։
ArmLur.am-ի աղբյուրների գնահատմամբ՝ ընդդիմադիր ճամբարում գերակշռել է այն մոտեցումը, որ մանդատներից հրաժարվելը կարող էր քաղաքական դաշտը թողնել միակողմանի վերահսկողության ներքո, մինչդեռ խորհրդարան մտնելը հնարավորություն կտա իշխանություններին հակակշռելու, վերահսկողական գործիքներ կիրառելու և ընդդիմադիր օրակարգը ներսից առաջ մղելու համար։
Մնում է սպասել ընդդիմադիր ուժերի պաշտոնական հայտարարություններին, որոնք վերջնականապես կպարզեն՝ արդյոք խորհրդարան գնալու որոշումն արդեն անշրջելի է դարձել։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի անդամներն արդեն հայտարաել են, որ սպասում են հունիսի 14-ի ԿԸՀ վերահաշվարկի ամփոփմանը:
Մանրամասները՝ տեսանյութում․


