Ինչո՞ւ են ՀՀԿ-ական նախկին մարզպետի քաղաքապետ որդուն սպառնացել, որ կծեծեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկոյի Շահգալդյանի քաղաքապետ որդուն սպառնացել են ծեծել:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վերջինիս նկատմամբ նման հայտարարություներ անող անձին իրավապահնեռրը ձերբակալել են, իսկ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանք ու բացակայելու արգելքը:
Իսկ ո՞վ է մեղադրյալը
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտուր Գնելի Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2026 թվականի հունվարի 21-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել է խուլիգանություն, բացի այդ քաղաքական հայացքներով, անձնական, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Կավալենկոյի Շահգալդյանի նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հրապարակայնորեն քարոզել և արդարացրել է նման բռնությունը:
Նշենք, որ նախկին ՀՀԿ-ականի մարզպետի որդին, այսօր ակտիվ աշխատում է ՔՊ-ի համար:
Մանրամասները՝ տեսանյութում․


