Մամուլ

Ուղղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել

Պակիստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 21 մարդ։

Համացանցում արդեն տարածվել են կադրեր Քաշմիրի տարածաշրջանում տեղի ունեցած վթարի վայրից, որտեղ Պակիստանի զինված ուժերին պատկանող Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռն է կործանվել։

Տեսանյութերում երևում է, որ ուղղաթիռը ընկել է բնակեցված տարածքի մերձակայքում, իսկ վթարի վայրից վեր է բարձրանում խիտ, թանձր ծխի սյուն։

Իրավապահ մարմիններն ու համապատասխան փորձագիտական խմբերը ներկայումս իրականացնում են ուսումնասիրություններ՝ պարզելու ուղղաթիռի կործանման իրական պատճառներն ու հանգամանքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի բանակի Մի-17 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Քաշմիրի հատվածում՝ Մուզաֆարաբադ քաղաքի մոտակայքում, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները մահացել են։

Կիսվեք ձեր էջում