Մամուլ

Արտակարգ դեպք. բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Այրում վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 61-ամյա Ռոբերտ Դալլաքյանի վարած բեռնատար գնացքն ու 25-ամյա Վահե Խաչիկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ի ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ չի տուժել։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Գնացքավարն ու «Mercedes»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

avtovtar 5 1
avtovtar 4 2

Կիսվեք ձեր էջում