Հունիսի 2-ին Կապանում մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել
Հունիսի 2-ին Կապանում մահացած զինվորի` Արամայիս Գևորգյանի գործով 4 անձ է կալանավորվել։
Տեղեկությունը հայտնում է armlur–ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած առողջական որոշ խնդիրների՝ նրան պիտանի են ճանաչել և զորակոչել զինվորական ծառայության։
Արամայիսը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ բնակավայրում և ընտանիքի միակ որդին էր։
Հիշեցնենք՝ Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին հայտնաբերվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն


