Մամուլ

2 «Toyota Camry»-ների բախման հետևանքով 1 անչափահաս է հոսպիտալացվել

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 10-ամյա Դ․ Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

avtovtar 1 2
avtovtar 2 2
Կիսվեք ձեր էջում