Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, վիճակը վատ է․ հացադուլի 22-րդ օր
Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։
Նրա փաստաբան Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Օսիպյանը զգալի քաշ է կորցրել, և նրա առողջական վիճակը վատթարացել է։
Փաստաբանը նշել է, որ բժշկական հետազոտությունից հրաժարվելը բողոքի ձև է։
Այս մասին հայտնում է «Հետքը»։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն նրա առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դրանք բժշկական գաղտնիք են։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Քարոզարշավի ընթացքում նա մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան, ինչին Փաշինյանը կոշտ արտահայտություններով էր արձագանքել։


