Լուսինե Հայրապետյանը Բալիում հանգստի ժամանակ կոտրել է քիթը և արնաշաղաղ տեսանյութ հրապարակել
Լուսինե Հայրապետյանը հետևորդների հետ կիսվել է վերջին օրերին իր ապրած ծանր փորձության մանրամասներով։
Դերասանուհին պատմել է, որ Բալիում հանգստանալիս վնասվածք է ստացել և ստիպված եղել անհապաղ վերադառնալ Հայաստան՝ քթի վիրահատություն կատարելու նպատակով։
«Բառիս բուն իմաստով անուժ եմ։ Գիշերը թվում էր՝ չեմ լուսացնելու»,- գրել է Լուսինեն՝ նշելով, որ միաժամանակ նաև գրիպով է հիվանդացել, ինչը լրացուցիչ դժվարացրել է վերականգնման ընթացքը։
Նրա խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել սերֆինգի ժամանակ։
Փոքր ալիքի վրա սայթաքելուց հետո ուժեղ քամին փոխել է սերֆինգի տախտակի ուղղությունը, և այն մեծ ուժով հարվածել է դեմքին։
«Անբացատրելի ուժեղ էր հարվածը։ Ովքեր 10-15 մետր հեռավորության վրա էին, լսել են ոսկորիս խրթոցը»,- պատմել է նա՝ հավելելով, որ արյունահոսությունն այնքան ուժեղ է եղել, որ շուրջբոլորը արյուն է եղել։
Լուսինեն պատմել է, որ վնասվածքից հետո սկսել է ուշաթափվել, իսկ ծովում ուժեղացող ալիքներն իրավիճակն ավելի վտանգավոր են դարձրել։
Նրա խոսքով՝ ընկերն ու հրահանգիչները ժամանակին օգնության են հասել և կարողացել են նրան տեղափոխել անվտանգ վայր։
Դերասանուհին նշել է, որ քթի հետ կապված խնդիրներ նախկինում ևս ունեցել է, սակայն այս անգամ վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ վիրահատության կարիք է առաջացել։ Առջևում նրան սպասում է երկարատև վերականգնում։
Հրապարակումից հետո հետևորդները բազմաթիվ բարեմաղթանքներ և շուտափույթ ապաքինման խոսքեր են հղել նրան։
Տեսանյութը ստորև․


