Մամուլ

Թուրքիան 2-րդն է, Հայաստանը՝ 3-րդ՝ ամենանյարդային երկրների թվում

«Gallup» ընկերությունը աշխարհում իրականացրել է բնակչության հուզական վիճակի ուսումնասիրություն։

Հետազոտության արդյունքների ամփոփման հիման վրա կազմվել է այն երկրների ցանկը, որտեղ բնակչության մոտ առավել բարձր են բացասական հույզերը։

Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մարդկանց զգացած զայրույթը, սթրեսը, տխրությունը, տագնապն ու նմանատիպ այլ հուզական վիճակներ։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հանրային տրամադրության վրա հիմնական ազդեցություն ունեն տնտեսական պայմանները, կենսամակարդակը, սթրեսի ընդհանուր մակարդակը, ինչպես նաև առօրյա կյանքի ու կենցաղային դժվարությունները։

Աշխարհի ամենանյարդային 10 երկրները ցանկը՝

1. Լիբանան

2. Թուրքիա

3. Հայաստան

4. Իրաք

5. Աֆղանստան

6. Հորդանան

7. Մալի

8. Սիեռա Լեոնե

9. Հասարակածային Գվինեա

10. Նիգերիա

Կիսվեք ձեր էջում