Մամուլ

Արթուր Օսիպյանի մասով նոր զարգացումներ կան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրել է. «Արթուր Օսիպյանի մասով զարգացումները.

Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։

Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։

Արթուրի հեռախոսը, անհասկանալի հանգամանքներում, անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիկանական բաժնում կազմված անձնական խուզարկության արձանագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։

Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին»։

Կիսվեք ձեր էջում