Մամուլ

«Բոմբ» ակումբի մոտ «BMW X5»-ը վթարի է ենթարկվել ու 30 մետր գլորվել․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։

f11f1843a09798869c932cf3820795d8 1779123576


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։


Կիսվեք ձեր էջում